Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Peaceful Assembly

Ակցիա ի Պաշտպանություն Ալես Բելյացկու

 

AlesBelyackuakcia4

2011թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա ի պաշտպանություն “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն:


Ակցիային մասնակցեցին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստները "Ազատություն Ալես Բելյացկուն", "Մեր և ձեր ազատությունների համար" "Ազատություն քաղբանտարկյալներին" կարգախոսներով: Ակցիան լուսաբանվեց ԶԼՄ-երի կողմից:

 

bel22011թ. նոյեմբերի 24-ին Ալես Բելյացկին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է http://spring96.org/ru/tags/1183


   bel3
 
 bel4

 

 

 

   

Պիկետ ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Երեկ` 2011թ. նոյեմբերի 24-ին  “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:

   

ՀՔԾ-ում բռնության են ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստները

Քիչ առաջ ՀՔԾ-ում բռնության են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը: Երիտասարդները ՀՔԾ են գնացել այս տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարոցված քրեական գործի շրջանակներում:

   

Ծեծի և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

IMG_9893

2011թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկսվել է զոհված զինվորների հարազատների բողոքի ակցիան, որը կազմակերպել էր “Բանակն իրականում” նախաձեռնող խումբը: 

   

Դժվարացնում են նստացույցի մասնակիցների առօրյան

308303_242652532449191_100001133383714_674483_781069824_n2011թ. հոկտեմբերի 1-ից 2-ը, Ազատության հրապարակի տարածքում գործող սրճարանների դռները փակ էին հաճախորդների համար: Սրճարաններից և այնտեղ գտնվող սանհանգույցներից կարողանում էին օգտվել միայն ոստիկանության աշխատակիցները:

   

Անկախության օրը բերման են ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցները

kvostikanutyun2011թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին Երևանի կենտրոնում` Սարյանի պուրակում,  ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա էր անցկացնում ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին օտար զորախմբերի և դրոշների մասնակցության դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հավաքվել են Սարյանի պուրակում` նպատակ ունենալով քայլերթ սկսել ի նշան բողոքի, սակայն ոստիկանները խոչընդոտել են ակցիայի անցկացումը: Նրանք խլել են ակցիայի մասնակիցների պարզած պաստառները, որոնց վրա գրված էր “Հայաստանը Ռուսաստանի մասը չէ”, “Անկախ Հայաստան”:

   

Փակել են մայրաքաղաք տանող ճանապարհները

Մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են, միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաեւ մասնավոր տաքսի ծառայությունները չեն աշխատում։ Այս մասին "Ա1+" լրատվական կայքին տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ /ՀԱԿ/ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։Ըստ նրա՝ վաղ առավոտվանից արդեն փակ են եղել Տավուշ մարզից, Արմավիրից, էջմիածնից Երեւան տանող ճանապարհները։ Նրա փոխանցմամբ՝ Գավառի մայրուղու վրա ձեւավորվել է ՃՈ պահակակետ, որտեղ կանգնեցնում են հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով մայրաքաղաք եկող քաղաքացիներին եւ նրանց ետ դարձնում։

   

Պիկետ ի պաշտպանություն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու

AlesBelyackiakcia12011թ.սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-15:00, Երևանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ Պիկետ ի պաշտպանություն “Վյասնա” իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր և ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկու: Պիկետի մասնակիցները դիմել են ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Պարոն Ստեփան Նիկոլայի Սուխարենկոյին, ի դեմս Նրա՝ Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ կապված Ալես Բելյացկու ձերբակալման և քրեական հետապնդման հետ: ''Ի պաշտպանության Ալես Բելյացկու'' ակցիաները այսօր կազմակերպվել են տարբեր երկրներում, ներառյալ Ուկրաինայում, Լիտվայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Շվեդիայում և այլն: Ակցիաների մասնակիցների պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել Ալես Բելյացկուն և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

   

Գյումրիից Երեւան միկրոավտոբուս չկա

լուսանկարը www.lragir.am-իլուսանկարը www.lragir.am-իԳյումրիից դեպի Երեւան շարժվող միկրոավտոբուսները ժամը 11-ից չեն գործում: Ուղեւորները վաղ առավոտից սպասում են, սակայն միկրոավտոբուսներ Ավտոկայանի տարածքում չկան: Ուղևորների խոսքերով վաղ առավոտյան ընդամենը երկու միկրոավտոբուս է  շարժվել Երեւան ու վերջ, իրենք ժամերով սպասում են, բայց ոչ մի հուսադրող պատասխան Ավտոկայանի աշխատակիցները չեն տալիս:

   

Երեխաների պարը խանգարում է ոստիկանների աշխատանքին

լուսանկարը http://breakdance2thelimit.blogspot.com-իլուսանկարը http://breakdance2thelimit.blogspot.com-ի2011թ. հունիսի 29-ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևան ք. Ազատության հրապարակում  պարող մի խումբ երեխաների մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և պահանջել հավաքել իրենց իրերը և հեռանալ: Ոստիկաններից մեկը տղաներից մեկի գլխից քաշել և գետնին  է նետել գլխարկը՝կոպիտ ձևով ասելով հետևյալը “Ես ձեզ չասե՞ցի, որ գնաք ստեղից, արագացրե’ք”:

   

Page 1 of 3

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

News

Our Reports

Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association


2011 (Arm) Pt. 1
2011 (Arm) Pt. 2
2010 (Eng) Pt. 1
2010 (Eng) Pt. 2
2010 (Arm) Pt. 1
2010 (Arm) Pt. 2
2009 (Eng) 2009 (Arm)
2008 (Eng) 2008 (Arm)
2004 (Eng) 2004 (Rus)
2002 (Eng)

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Partners

hrhn

hridc

irfs

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources