Freedom of Speech
Հարձակում լրագրողի վրա
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
լուսանկարը http://www.armtimes.com-ի2011թ.հուլիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնություն են գործադրել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է կատարել իր մասնագիտական պարտականությունները:
Համաձայն Ա. Գևորգյանի՝ հուլիսի 28-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքված:Սակայն շատրվանները անջատված էին:Լրագրողի հարցին, թե ինչ է պատահել, մի կին ասել է. “Ոստիկանները հրապարակով մեկ վազել են մի կնոջ հետեւից, ուզեցել են բռնել նրան, կինն էլ իրեն նետել է լողավազանի մեջ, դա տեսնելով` շատրվանների աշխատակիցները անջատել են շատրվանները, եւ այժմ ոստիկանները փորձում են կնոջը դուրս բերել լողավազանի մեջից”:
Գևորգյանը սկսել է լուսանկարել հավաքված մարդկանց, ոստիկաններին եւ այդ կնոջը, ինչից հետո Գևորգյանից մոտ 50 մետր հեռու գտնվող մի ոստիկան, որը հայտնի է “Կյաժ” մականունով, սկսել է բղավել. “Ի՞նչն ես նկարում, արա, ուրիշ բան ու գործ չունե՞ս”: Լրագրողը ոստիկանին հորդորել է իրեն իրավապահի նման պահել, նա էլ քթի տակ ինչ-որ բառեր փնթփնթալով իջել է լողավազանի քարերի վրայից եւ մի քանի տասնյակ քաղաքացիների աչքի առաջ վազել նրա ուղղությամբ: Հասնելով վերջինիս՝ նա աջ ձեռքով հարվածել է Գևորգյանի ձախ ձեռքին, այնուհետեւ ձախ ձեռքով բռնելձեռքում գտնվող լուսանկարչական ապարատը եւ սկսել քաշքշել այն: Այնուհետեւ եւս մեկ անգամ հարվածել ձեռքին: Դրանից հետո հայտնվել են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, նրանցից մեկը առաջ է եկել, հարվածել Գևորգյանի ձեռքին, հրել նրան եւ փորձել խլել տեսախցիկը, ինչը նրանց չի հաջողվել: Հավաքված մարդիկ փորձել են կարգի հրավիրել ոստիկաններին, հայտնվել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, հայտարարելով, որ իրենք “քրեականի աշխատակիցներ” են, հետ են քաշել ոստիկանական համազգեստով անձանց:
Վերջիններս մի քանի քայլ հետ են գնացել, “Կյաժ” մականունով ոստիկանը իր բջջային հեռախոսով ինչ-որ մեկին է զանգահարել եւ ասել. “Մենք բան չենք արել, ուղղակի ինքը նկարեց, որ տղերքից մեկը գլխարկ չունի... բայց ինքը գլխարկը հանել էր, որ ջուրը չընկներ”: Ոստիկանների ստեղծած խառնաշփոթի հանդարտեցումից հետո պարզվեց, որ ավազանի մեջ հայտնված կնոջը ոստիկանները նստեցրել են մեքենայի մեջ եւ հեռացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ այդ կինը հոգեկան ինչ-որ հիվանդությամբ է տառապում, ոստիկանները չեն ցանկացել բռնել նրան, նա ինքն է մտել ավազան: Ոստիկանները կնոջը տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն` անձը հաստատելու, ինչից հետո նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական դիսպանսեր:
Տեղեկատվությունը http://www.armtimes.com-ի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









