Freedom of Speech
ԽԱՊԿ-ն ներկայացրեց 2-րդ եռամսյակային զեկույցը
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Ա.Մելիքյան լուսանկարը http://www.a1plus.am-իԱյս եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք` ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ ոչ մի դեպք չի դիտվել:2011թ. հուլիսի 19-ին, լրատվական դաշտում տեղի ունեցած խախտումները ամփոփելիս` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ դիտվել է ընդհանուր առմամբ 10 իրավախախտում:
Ֆիզիկական բռնության առաջին դեպքը ապրիլի 21-ին “Հրապարակ” օրաթերթի դեմ “Զինվոր” ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ագրեսիվ վերաբերմունքն է:
Երկրորդ դեպքը նույնպես տեղի է ունեցել ապրիլին, երբ “Հրազդան” ստադիոնում ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին հարվածել է Երևանի “Արարատի” գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:
Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև “Ա1+” հեռուստաընկերության գործով Եվրադատարանի 2008թ որոշմանը, որը մինչ օրս ՀՀ իշխանությունները կյանքի չեն կոչել. “Մենք համարում ենք այն մրցույթը, որը տեղի ունեցավ հեռարձակման ոլորտում, ամենևին էլ չէին արտահայտում այն սպասելիքները, որոնք կային”:
Հաշվետվության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 6 դեպք է գրանցվել` առաջին եռամսյակի 15-ի փոխարեն: Իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերն ընդամենը 2-ն են եղել, ինչը կրկնակի քիչ է նախորդ եռամսյակի համեմատությամբ:
Թեև հաշվետվությունը վերաբերում էր երկրորդ եռամսյակին, Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաև Գյումրիի “Գալա” հեռուստաընկերության հետ կապված վերջին իրադարձություններին, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց հեռուստաընկերության հայցը:
Այնուամենայնիվ “Գալա” հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Վարդանյանը նշում է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և ցավով ավելացնում. “Մեր երկրում շատ դժվար է գործել ազատ: Ցանկացած պարագայում փորձում են ամեն ինչ անել, որ լռեցնեն լրագրողին, որպեսզի լրատվամիջոցը կամ չաշխատի, կամ էլ աշխատի ինչ-ինչ գրաքննությամբ”:
Տեղեկատվությունը http://www.a1plus.am -ի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









