Human Rights
Freedom of Speech
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011 թվականի զեկույցը:
Freedom of Speech
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011 թվականի զեկույցը:
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
2011թ. մայիսի 13-ին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011թ. զեկույցը, որում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում: Զեկույցն ընդգրկում է 2010 թվականի տեղեկությունները:Զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` "Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում", "Անպատժելիություն", "Խոսքի ազատություն", "Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ" եւ "Խղճի բանտարկյալներ":
Հայաստանին վերաբերող բաժնում "Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում" կատեգորիայում նշվում է, որ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել ձերբակալվածների եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերի կապակցությամբ:2010 թվականի ապրիլին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի է ենթարկվել եւ մահացել է գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանը: Իշխանությունները նախ փորձել են դեպքը ներկայացնել որպես ինքնասպանություն, սակայն նոյեմբերին երկու ոստիկաններ դատապարտվել են Խալաֆյանին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու համար, նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:"Անպատժելիություն" կատեգորիայում զեկույցը փաստում է, որ 2010 թվականի տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թվականի ետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու հարցով։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով, 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը:"Խոսքի ազատություն" կատեգորիայում Amnesty International-ը անդրադարձել է "Հայկական ժամանակ"-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 3 տարի 11 ամիս պատժաժամկետին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդագրությունների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:"Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ" հատվածում ասվում է, որ վարչապետի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարել գենդերային բնույթի բռնությունների դեմ: Հոկտեմբերին ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:"Խղճի բանտարկյալներ" կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:Amnesty International-ը փաստում է, որ առնվազն 89 երկրներում սահմանափակվում է ազատ խոսքը, 48 երկրներում կան "խղճի բանտարկյալներ", 98 երկրների բանտերում եւ ոստիկանության բաժանմունքներում գործադրվում են բռնություններ, եւ 54 երկրներում տեղի են ունեցել անարդար դատավարություններ:
Տեղեկատվությունը http://www.azatutyun.am-ի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









