Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Freedom of Speech

Ոստիկանության պնդումները կեղծ են և շինծու (Տեսանյութ)

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

 

   

Հայկ Գևորգյանի հետապնդումը հրահանգավորված է (Տեսանյութ)

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

   

«Հայկական ժամանակ» թերթի լրագրողը մեկուսարանում է. կիրառվել է կալանք

2012 թվականի փետրվարի 3-ին, ժամը 11:00-ի շրջանում ձերբակալվել է  «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը, ով կեսօրից հետո տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, և այդ ընթացքում նրան զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, ինչպես նաև որևէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

   

Եվրոպական դատարանը հարցադրումներ է ուղարկել կառավարությանը` «Դարեսկիզբ» ընկերության հայցի առնչությամբ

ECHRtՄարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցադրումներ է ուղարկել Հայաստանի կառավարությանը` կապված 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն սահմանելու հրամանագրով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու դրույթի կապակցությամբ:

   

Քոչարյանն ընդդեմ “Հրապարակ”-ի. նախապատրաստական դատական նիստ

Hraparak-oratert2011թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քոչարյանն ընդդեմ  “Հրապարակ”-ի գործով վերջին նախնական դատական նիստը /դատավոր՝ Էդիկ Ավետիսյան/ : Նախորդ նիստի ընթացքում դատավորն ընդունել էր հայցի առարկա հանդիսացող հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին դատարանում հարցաքննելու հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը: Սակայն, վկան դատարան չէր ներկայացել, իսկ դատարան ներկայանալու ծանուցագիրը վերադարձվել էր` “հասցեն թերի է” մակագրությամբ:

   

Հարձակում լրագրողի վրա

լուսանկարը http://www.armtimes.com-իլուսանկարը http://www.armtimes.com-ի2011թ.հուլիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնություն են գործադրել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է կատարել իր մասնագիտական պարտականությունները:

   

ԽԱՊԿ-ն ներկայացրեց 2-րդ եռամսյակային զեկույցը

Ա.Մելիքյան  լուսանկարը http://www.a1plus.am-իԱ.Մելիքյան լուսանկարը http://www.a1plus.am-իԱյս եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք` ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ ոչ մի դեպք չի դիտվել:2011թ. հուլիսի 19-ին, լրատվական դաշտում տեղի ունեցած խախտումները ամփոփելիս` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ դիտվել է ընդհանուր առմամբ 10 իրավախախտում:

Ֆիզիկական բռնության առաջին դեպքը ապրիլի 21-ին “Հրապարակ” օրաթերթի դեմ “Զինվոր” ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ագրեսիվ վերաբերմունքն է:

   

ՍԴ-ն բավարարեց “Ա1+”ի հայցը

A1plus2011թ. հուլիսի 15-ին, Սահմանադրական Դատարանն հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, որը Վճռաբեկ դատարանը կիրառել է “Ա1+”-ի նկատմամբ:Հուլիսի 15-ին ՍԴ-ն “Մելտեքս” ՍՊԸ “Ա1+” հեռուստաընկերության հայցը քննարկել է միացյալ գործում, որտեղ միավորվել են ՀՀ ՍԴ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման օրենսդրական ընթացակարգերի սահմանադրականությունը վիճարկող գործերը:Համաձայն ՍԴ-ում “Ա1+”-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանի՝ “Մենք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով այն նորմը, որը կիրառվել էր Վճռաբեկ դատարանի կողմից եւ ընդհանուր կարգով մերժվել էր “Ա1+”-ի վճռաբեկ բողոքը` դատական ակտը վերանայելու վերաբերյալ, որը կայացվել էր 2004թ:

   

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011 թվականի զեկույցը:

2011թ. մայիսի 13-ին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011թ. զեկույցը, որում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում: Զեկույցն ընդգրկում է 2010 թվականի տեղեկությունները:Զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` "Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում",  "Անպատժելիություն", "Խոսքի ազատություն", "Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ" եւ "Խղճի բանտարկյալներ":

   

Refusal to screen film

Moscow CinemaMoscow Cinema

The “Moscow” Cinema in Yerevan refused to screen the documentary film “Armenia’s Lost Spring”, shot by director Ara Shirimyan and written by Tigran Paskevichyan. Martun Adoyan, director of the cinema, claimed the technical quality of the film as the main reason for not screening it in the cinema. He disagreed with accusations that that the refusal to screen the film might have had political motivations.

   

Page 1 of 4

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

News

Our Reports

Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association


2011 (Arm) Pt. 1
2011 (Arm) Pt. 2
2010 (Eng) Pt. 1
2010 (Eng) Pt. 2
2010 (Arm) Pt. 1
2010 (Arm) Pt. 2
2009 (Eng) 2009 (Arm)
2008 (Eng) 2008 (Arm)
2004 (Eng) 2004 (Rus)
2002 (Eng)

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Partners

hrhn

hridc

irfs

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources