Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել միջադեպ

լուսանկարը` Ա.Վեզիրյանիլուսանկարը` Ա.Վեզիրյանի2011թ.դեկտեմբերի    14-ին   10.30-11. 00  սահմաներում   Եղնիկներ  զորամասում տեղի   է    ունեցել   հերթական   միջադեպը:  Այս   տարվա  գարնանային   զորակոչին  բանակ  զորակոչված  Էջմիածին  քաղաքի  բնակիչ  18 –ամյա   Նարեկ   Անդրանիկի   Ավետիսյանը,  ով  14 օր  գտնվել   է   դիրքերում,  20կմ  քայլելուց   հետո,   մուտք   գործելով   զորամասի   ճաշարան, նույն   զորամասի  ենթասպա   ԼՂ Հ  բնակիչ Արմեն  Թովմասյանից   ստանում   է   հրաման՝   նույն   պահին  հերթապահություն  իրականացնելու:

 Նարեկը  հրաժարվում  է   կատարել   հրամանը՝ նշելով, որ  նոր  է եկել  դիրքերից և հոգնած  է:  Վիճաբանությունից   հետո  Նարեկը    շրջվում   է և  պատրաստվում   հեռանալ:   Ենթասպան   հարվածում   է   նրան   ժնջիլով,  ինչի   հետևանքով  այժմ  Նարեկի   աջ   աչքը   կուրացել   է,   և    բժիշկ  Գրիգորյանի   խոսքերով՝   դեկտեմբերի  15-ին  վիրահատությունը    կատարվել  է   զուտ   արտաքին   տեսքը   վերականգնելու  համար, և  տեսողության  վերականգման   մասին    խոսք    անգամ   լինել   չի   կարող:   Այժմ    Նարեկը   գտնվում  է   Մալայանի  անվան   ակնաբուժական   կենտրոնում.   խոսելու   ցանկություն    չունի:  Դեպքի   մանրամասներին  ծանոթացրեց  Նարեկի  հայրը՝   Անդրանիկ   Ավետիսյանը:  Վերջինս   նշեց , որ    կատարվածը   եղել    է    դիտավորյալ:   Ենթասպան   դեպքից   հետո  ստիպել   է    տղային   գրել,  որ  վիճաբնության  ընթացքում  պատահաբար   բանալին   է  վայր   ընկել  և դիպչել   վերջինիս   աչքին:  Տղան   այդպես   է լ   գրել   է,   սակայն  այժմ  հոր   խոսքերով՝  նրանք   պատրաստվում   են  բողոք   ներկայացնել: 

 

Փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը «պաշտոնի չարաշահում» հոդվածով քրեական գործ է հարուցել:

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

News

Our Reports

Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association


2011 (Arm) Pt. 1
2011 (Arm) Pt. 2
2010 (Eng) Pt. 1
2010 (Eng) Pt. 2
2010 (Arm) Pt. 1
2010 (Arm) Pt. 2
2009 (Eng) 2009 (Arm)
2008 (Eng) 2008 (Arm)
2004 (Eng) 2004 (Rus)
2002 (Eng)

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Partners

hrhn

hridc

irfs

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources