Army
Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
լուսանկարը www.epress.am-իԱնցյալ տարվա ամռանը հայաստանյան բանակում գրանցված մի շարք աղմկահարույց դեպքերից հետո տիրող հարաբերական անդորրը մի քանի համակարգային փոփոխությունների արդյունք էին: Այնուամենայնիվ, այդ վիճակը չէր կարող երկար տևել: Անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում հայաստանյան բանակում զինծառայողների մահվան դեպքերին` այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Նա նշել է, որ անցյալ տարի ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ՀՀ ՊՆ փոխնախարար, իսկ Գևորգ Կոստանյանը ՀՀ զինդատախազ, որից հետո բանակային չինովնիկները ուղղակի մի պահ դադար վերցրեցին` սպասելով, թե ինչ կլինի նոր ղեկավարների օրոք, հատկապես, եթե հաշվի առնել, որ Վլադիմիր Գասպարյանը բավական խիստ մարդու համբավ ունի:«Սակայն, քանի որ բանակում երևույթներն արմատացած են, ամեն ինչ վերսկսվեց, և բանակային «ինքնասպանությունների» դեպքերը չեն բացահայտվում, իսկ մեղավորները չեն պատժվում», – ասել է Միքայել Դանիելյանը:Նա հիշեցրել է 2010 թվականի հուլիսին սպանված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը, որը քննչական մարմինները մինչ այսօր փորձում են տանել այն ճանապարհով, որը սկզբում նախանշել էին` հաշվի չառնելով այն բազմաթիվ խախտումները, որոնք գրանցվել են գործի քննության ընթացքում:«Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գործում է հանցավոր շղթան` ՀՀ ՊՆ Քննչական վարչություն, ՀՀ զինդատախազություն, ՀՀ ռազմական ոստիկանություն, դատաբժշկական և այլ փորձագիտական կենտրոններ, և ինչու ոչ` տարբեր գործերով ներգրավված ոչ բանիմաց փաստաբաններ: Հելսինկյան ասոցիացիան ունի իր ասածները հիմնավորող բոլոր անհերքելի ապացույցները», – ասել է Դանիելյանը:
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









