Army
Լեռնային Ղարաբաղում ժամկետային զինծառայող է մահացել
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:
Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամայանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին: "Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը եւ ինձ մղկտացնեին", - պնդում է մայրը:
Զինվորի հարազատներից Գեւորգ Սահակյանը մասնակցել է դիահերձմանը: Նա նկարագրում է իր տեսած վնասվածքները: "Ականջի հետեւն էր վնասված, ձախ աչքը լրիվ վնասված էր` կապտուկներ եւ վերք կար, աջ կողմից` կողքը ծակած, դանակի հարված է եղել երեւի", - ասում է Սահակյանը:
Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում եզրակացություն տված բժիշկը մահվան պատճառների մեջ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:
Մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետեւանքով վայր է ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ:
Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի:"Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ", - ասում էր Գայանե Աբրահամյանը:
Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան: Մահացած զինվորի հարազատները նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ո՞վ կամ ովքե՞ր են զինվորին դիտավորությամբ պատճառել ծանր վնասվածքներ, ինչո՞ւ հրամանատարական կազմը չի կարողացել միջամտել կատարվածին, եւ կամ ի՞նչ կարգի վնասվածքներ է ստացել զինվորը, որ հոսպիտալում անզոր են եղել փրկել նրա կյանքը:
Սա, ըստ իրավապաշտպանների, բանակում այս տարվա արդեն 20-րդ դեպքն է, երբ զինվորը, ըստ նախաքննության, կա'մ ինքնասպանություն է գործում, կա'մ մահանում մեկ ուրիշի ձեռքերով:
Պաշտոնական տվյալներով` 2010 թվականին հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել է մահվան 43 դեպք:
Տեղեկատվությունը http://www.azatutyun.am -ի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









