Friday, 16 December 2011 20:25
լուսանկարը` Ա.Վեզիրյանի2011թ.դեկտեմբերի 14-ին 10.30-11. 00 սահմաներում Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել հերթական միջադեպը: Այս տարվա գարնանային զորակոչին բանակ զորակոչված Էջմիածին քաղաքի բնակիչ 18 –ամյա Նարեկ Անդրանիկի Ավետիսյանը, ով 14 օր գտնվել է դիրքերում, 20կմ քայլելուց հետո, մուտք գործելով զորամասի ճաշարան, նույն զորամասի ենթասպա ԼՂ Հ բնակիչ Արմեն Թովմասյանից ստանում է հրաման՝ նույն պահին հերթապահություն իրականացնելու:






Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը զարմացած է, որ իրավապաշտպան կազմակերպություններն իրեն խնդրել են ստորագրել հայկական բանակին վերաբերող իրենց հայտարարության տակ: Այս մասին իրավապաշտպանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:Երեկ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են բանակում տիրող իրավիճակին, մարդկային զոհերին և պահանջում են ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանից գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:





