Khachik Hovsepyan
Դատավորի “հարգալից” վերաբերմունքը ամբաստանյալի նկատմամբ
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Thursday, 29 September 2011 14:41
լուսանկարը www.court.am-ի2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ /նստավայրը ք.Եղվարդ/ նշանակված էր Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը :
Դատարանի շենքի դիմաց ամբաստանյալի պաշտպան Գայանե Խաչատրյանը նկատել է շտապօգնության մեքենա. ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնությունը ժամանել է 2 անգամ: Ամբաստանյալի ճնշումը բարձրացել էր 140 -100, նա փսխել է:Սակայն շտապօգնության բժիշկը նրան ներարկել է ցավազրկող և թողել, հեռացել: Այնուհետև դատարան է ներկայացվել 2 փաստաթուղթ, որտեղ առանց բժշկական և գործիքային / Էլեկտրոսրտագիր/ հետազոտության նշվել է, որ ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է, սրտային որևէ պաթոլոգիա չունի և կարող է մասնակցել դատական նիստին: Սակայն ամբաստանյալի վիճակը գնալով վատացել է, իսկ դատավոր Մ.Մակյանը, հիմնվելով այս փաստաթղթի վրա՝ հայտարարել է՝ “Ոտ ու ձեռից բռնեք, քաշեք բերեք դահլիճ, ինչ ա նշանակում չի կարող մասնակցել”: Այսինքն այն դատահոգեբուժական փորձաքննությունը, համաձայն որի Խ. Հովսեփյանը կարիք ունի բուժման, անտեսվեց դատավորի կողմից, իսկ ինչ-որ կիսագրագետ բժշկի արձանագրությունը, որը հիմնավորված չէ որևէ գործիքային կամ այլ հետազոտություններով, հիմք հանդիսացավ դատարանի համար կասկածել ամբաստանյալի առողջական վիճակի վրա և նման կոպիտ արտահայտություն անել ամբաստանյալի նկատմամբ:
3-րդ շտապօգնության մեքենան այդպես էլ չի եկել: Դատավորը նախազգուշացրեց Խաչիկ Հովսեփյանին, որպեսզի նա գա և մասնակցի դատական նիստին, սակայն ամբաստանյալը այդպես էլ չկարողացավ մասնակցել առողջության վատթարացման պատճառով, որից հետո դատավորը որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի: Նիստը շարունակվում է:
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association



