Khachik Hovsepyan
Դատահոգեբուժական փորձաքննությունը դեռևս չի կատարվել, ո՞ վ Է պատասխանատու ձգձգման համար
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Monday, 25 July 2011 15:42
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ շուրջ մեկ տարի է, ինչ քննվում է քրեական գործը ըստ մեղադրանքի` ներկայացված Խաչիկ Արամայիս Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
17.12.2010 թ-ին, բավարարելով պաշտպան Գ.Խաչատրյանի միջնորդությունը, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի իրականացումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”:
17.12.2010 թ-ին կայացված որոշման հիման վրա ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է 03.02.2011 թ-ին. փորձաքննության արդյունքում 24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը:
Նշված եզրակացությունը հաջորդ դատական նիստում պարզաբանել է նաև նիստին հրավիրված փորձագետը, որը հրավիրվել էր մեղադրողներ Յու.Բաղյանի և Գ.Խանզադյանի միջնորդությամբ: Սակայն, դա էլ չբավականացրեց մեղադրողներին, և վերջիններս 18.04.2011թ-ին միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի իրականացումը հանձնարարվեց ՀՀ “Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին:
Դատարանի որոշման կայացման օրվանից մեկ ու կես ամիս հետո ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը` հոգեբուժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունենալու պատճառաբանությամբ:“
Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ից քրեական գործը վերադարձնելուց հետո, 08.06.2011թ-ի դատական նիստին դատարանը, անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, որոշեց ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը:
Սակայն մինչ օրս, երբ արդեն մեկ ու կես ամիս անցել է, այդպես էլ փորձաքննություն չի իրականացվել: Անգամ պարզվել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին հետ է ուղարկել քր. գործը` որոշման մեջ անճշտություններ լինելու պատճառով:
Փաստացի 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչ օրս դատաքննությունը չի ընթանում. անջատված մասով քրեական գործի քննությունը վաղուց ավարտվել է և քրեական գործով մյուս դատապարտյալները արդեն ազատության մեջ են, իսկ ամբաստանյալ` Խ.Հովսեփյանը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ և բուժման կարիք, գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ի գերբնակեցված խցերում:
Հարց է առաջանում`
Ո՞վ է պատասխանատու դատահոգեբուժական փորձաքննության անհիմն ձգձգելու համար:
Ի՞նչ նպատակ են հետապնդում դատավոր Մ.Մակյանը և մեղադրողներ Յու.Բաղյանն ու Խանզադյանը` քրեական գործի քննությունը անհիմն հետաձգելով:
Մի գուցե այս ձգձգումը նրանց անհրաժեշտ էր զրպարտչական ցուցմունք տվողների մասով քրեական գործը անջատելու համար:
Եթե այլ նպատակ չեն հետապնդում, ուրեմն պատշաճ չեն տիրապետում իրենց պաշտոնական լիազորություններին:
Ի դեպ դատավոր Մ.Մակյանը ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ է:
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association



