Khachik Hovsepyan
Բողոք Գլխավոր Դատախազին
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Wednesday, 25 May 2011 10:46
Ստորև ներկայացվում է բողոքի ամբողջական տեքստը
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ` Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԽԱՉԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ
ԲՈՂՈՔ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ, շարունակվում է Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը: 2010 թվականի դեկտեմբերի 17-ին իմ միջնորդության հիման վրա, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”:
Թեև որոշումը կայացվել էր 17.12.2010 թ-ին, սակայն ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է 03.02.2011 թ-ին, փորձաքննության արդյունքում 24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը /եզրակացությունը կցված է/: Դատավարության ընթացքում մեղադրող կողմի /Յու. Բաղյան, Գ.Խանզադյան/ միջնորդությամբ եզրակացությունը պարզաբանելու համար հաջորդ դատական նիստին հրավիրվեցին փորձագետները, սակայն դա էլ չբավականացրեց մեղադրողներին վերջիններս միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի հիման վրա անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, դատարանը 18.04.2011թ-ին կայացրեց համապատասխան որոշում, որի կատարումը հանձնարարվեց ՀՀ “Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին: Որոշման կայացման օրվանից անցել է մեկ ամսից ավել, սակայն Խ.Հովսեփյանը գտնվում է դեռևս “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, վերջինիս առողջական վիճակը դատախազության և դատարանի կողմից դատավարական գործողությունների անհիմն ձգձգման պատճառով ավելի է վատթարացել: Դեռ ավելին երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը, քանի որ այդ կազմակերպությունը հոգեբուժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունի:Փաստացի ՀՀ Կոտայքի մարզի դատախազները միջնորդություն ներկայացնելիս, իսկ դատարանը որոշում կայացնելիս, անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց միջնորդած կազմակերպությունը չի կարող ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնել մասնագետ չունենալու պատճառով կամ միտումնավոր քրեական գործից Խ.Հովսեփյանի մասը անջատելու համար, խոչընդոտում են վերջինիս նկատմամբ հարկադիր բուժման իրականացումը: Այժմ քրեական գործը կրկին պետք է նշանակվի դատաքննության և նորից որոշվի այս անգամ ում հանձնարարել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը, որը անվիճելիորեն կտևի ևս մի երկու ամիս, և մինչև հարկադիր բուժում նշանակելը պաշտպանյալիս առողջական վիճակը էլ ավելի կարող է վատթարանալ:Ձեզ ուղղված բազմաթիվ բողոքներից հայտնի է քրեական գործի մանրամասները և պաշտպանական կողմի առարկությունների բովանդակությունը, ուստի չանդրադառնալով դրանց, կրկին պնդում եմ, որ վերլուծելով քրեական գործի հանգամանքները և դատավարության ընթացքը միանշանակ հիմնավորվում է մեղադրող կողմի` Կոտայքի մարզի դատախազության շահագրգռվածությունը սույն քրեական գործի ելքով: Ուստի միջնորդում եմ սույն քրեական գործով սահմանել հսկողություն և որպես վերադաս դատախազ ցուցում տալ Կոտայքի մարզի դատախազներ`Յու.Բաղյանի և Գ.Խանզադյանին օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ իրականացնելու և անհիմն միջնորդություններով չխոչընդոտելու ամբաստանյալ Խ.Հովսեփյանի հարկադիր բուժման իրականացմանը:
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association



