Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Khachik Hovsepyan

Դատավորի “հարգալից” վերաբերմունքը ամբաստանյալի նկատմամբ

լուսանկարը www.court.am-իլուսանկարը www.court.am-ի2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ /նստավայրը ք.Եղվարդ/ նշանակված էր  Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը :

   

Երկու իրար հակասող փորձաքննության եզրակացություններից որպես ապացույց ընտրվում է մեղադրողին ձեռնտու եզրակացությունը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  գտվող քրեական գործով ըստ մեղադրանքի Խաչիկ Արամայիս Հովսեփյանի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դեռևս 18.04.2011 թ-ին դատարանի որոշմամբ նշանակված  լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունը, չորս ամիս անց վերջապես կատարվեց և 16.08.2011թ-ին կայացվեց եզրակացություն, որի համաձայն,  ՀՀ ԱՆ կողմից ստեղծված հանձնաժողովը, ի դեմս ՀՀ ԱՆ “Հոգեբուժական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի Ավանի կլինիկայի ղեկավար` Ա.Հակոբյանի /նախագահ/,  ՀՀ ԱՆ “Հոգեբուժական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի Ավանի կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի վարիչ` Լ.Խաչատրյանի և ՀՀ ԱՆ “Հոգեբուժական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի Նուբարաշենի  կլինիկայի բաժնի վարիչ` Ջ.Հարությունյանի /զեկուցող/ պատասխանելով դատարանի հետևյալ հարցերին` 

-“Խ.Հովսեփյանը ներկայումս տառապում է արդյոք որևէ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որը զրկում է նրան իր գործողությունների փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ինչպես նաև խոչընդոտում է պատիժը կրելուն, եթե այո, ապա երբվանից և ինչպիսի:

   

Դատահոգեբուժական փորձաքննությունը դեռևս չի կատարվել, ո՞ վ Է պատասխանատու ձգձգման համար

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ  շուրջ մեկ տարի է, ինչ քննվում է քրեական գործը ըստ մեղադրանքի` ներկայացված  Խաչիկ Արամայիս Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

17.12.2010 թ-ին, բավարարելով պաշտպան Գ.Խաչատրյանի միջնորդությունը, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի իրականացումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”: 

17.12.2010 թ-ին կայացված որոշման հիման վրա  ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է  03.02.2011 թ-ին. փորձաքննության արդյունքում  24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը:

   

Բողոք Գլխավոր Դատախազին

Ստորև ներկայացվում է բողոքի ամբողջական տեքստը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ` Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԽԱՉԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ

ԲՈՂՈՔ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ, շարունակվում է Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը: 2010 թվականի դեկտեմբերի 17-ին իմ միջնորդության հիման վրա, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”:

   

Խաչիկ Հովսեփյանի գործը

25.02.2010 թ-ին Խաչիկ Արամայիսի Հովսեփյանը, Ավետիք Գևորգյանը, Արթուր Սիմոնյանը և Վալերի Զակիյանը` թմրանյութ ապօրինի իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի: Նախաքննության մարմնի կողմից Խ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վալերի Զաքիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով , 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Ավետիք Գևորգյանի 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա.Սայադյանի ՀՀ քրեական օրենսգրքի   266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Գ.Բունիաթյանի ՀՀ քրեական օրենսգրքի   266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

   

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

News

Our Reports

Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association


2011 (Arm) Pt. 1
2011 (Arm) Pt. 2
2010 (Eng) Pt. 1
2010 (Eng) Pt. 2
2010 (Arm) Pt. 1
2010 (Arm) Pt. 2
2009 (Eng) 2009 (Arm)
2008 (Eng) 2008 (Arm)
2004 (Eng) 2004 (Rus)
2002 (Eng)

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources