H. Melqumyan & M. Grigoryan
Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին #2
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին #2
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՊՐՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
պատճենը`
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԿՆ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հայտնում եմ Ձեզ, որ ս.թ. օգոստոսի 02-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հեռախոսազանգի միջոցով, առանց համապատասխան ծանուցագրի ոմն Մնացականյանը /հեռ. 511533/ տեղեկացրել է Մարինե Հրանտի Գրիգորյանին, որ նա պետք է ներկայանա ՀՀ գլխավոր դատախազություն` իր նկատմամբ իրականացված անօրինականությունների վերաբերյալ տրված հայտարարության մասին պարզաբանումներ տալու համար:
Հերթական անօրիանականությունը կանխելու համար Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ. Դանիելյանը նույն օրը զանգահարել է Մնացականյանին` պահանջելով, որպեսզի Մ. Գրիգորյանը ՀՀ դատախազություն կանչվի ծանուցագրի միջոցով: Ինչին ի պատասխան Մնացականյանը փորձել է մեղադրել Մ. Դանիելյանին քննությանը խոչընդոտելու մեջ: Փաստորեն օրինականությունը պաշտպանող անձինք ՀՀ գլխավոր դատախազության անտեղյակ աշխատակիցներին օրենքին ծանոթացնելիս համարվում են օրինազանց, ինչը, մեր կարծիքով, առնվազն տարօրինակ է և հերթական անգամ մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մեջ նկատվում է միտում` Մ. Դանիելյանին անօրինականության մեջ մեղադրելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, համոզված լինելով, որ Մնացականյանի այսօրինակ գործողությունները պետք է դիտարկել որպես պաշտոնական դիրքի չարաշահում` պահանջում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն անցկացնի ծառայողական քննություն` համակարգը ներկայացնող աշխատակցին պատասխանատվության ենթարկելու համար: Հելսինկյան ասոցիացիան կրկին անգամ պահանջում է Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հարուցել քրեական գործ` նրանց դեմ խոշտանգումներ և բռնություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը ենթադրվում է ՄԱԿ-ի “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ” (10 դեկտեմբերի 1984թ.) կոնվենցիայի թիվ 12-13 հոդվածներով (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. հոկտեմբերի 13-ից` ՀՀ ԱԳՆ Պաշտոնական տեղեկագիր N 4 (12), 20 դեկտեմբերի 2004թ., էջ. 116-126):
ՆԱԽԱԳԱՀ`
Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association






