H. Melqumyan & M. Grigoryan
Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՊՐՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
պատճենը`
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԿՆ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՊՐՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԴԻՄՈՒՄ
Ս.թ. հուլիսի 09-ին “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Միքայել Դանիելյանը դիմել էր Ձեզ` հայտնելով, որ Հելսինկյան ասոցիացիային են դիմել Հայկ Սարգսի Մելքումյանն ու Մարջիկ Հրանտի Գրիգորյանը` հայտարարություն տալու առ այն, որ ս.թ. մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում իրենք անհիմն կերպով բերման են ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն (Մ. Գրիգորյանին տարել են նաև ՀՀ ոստիկանության քննչական վարչություն)` իրենց աշխատավայրի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ ցուցմունքներ ստանալու նպատակով: Այս ամենն ուղեկցվել է մի շարք ապօրինի գործողություններով` ազատությունից անօրինական զրկում, բռնություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք: Հիմք ընդունելով վերոհիշյալը` Հելսինկյան ասոցիացիան միջնորդել էր գործի այս դրվագով կատարել խորացված և բազմակողմանի քննություն, գտնել մեղավորներին և ենթակել պատասխանատվության:
Սույն փաստով քրեական գործ հարուցելու փոխարեն` մեզ համար անհասկանալի պատճառներով Մ. Գրիգորյանի և Հ. Մելքումյանի հայտարարությունների վերաբերյալ մեր դիմումը հայտնվել է Լ. Գուլյանի սպանության փաստով հարուցված թիվ 63200707 քր. գործով քննիչ Հրանտ Չախոյանի մոտ: Հ. Չախոյանը ս. թ. հուլիսի 20-ին իրեն մոտ է հրավիրել վերոնշյալ հայտարարությունների հեղինակներ Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին` իբր թիվ 63200707 քր. գործով լրացուցիչ հարցաքննության համար, սակայն Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին հարցեր են ուղղվել իրենց հայտարարությունների վերաբերյալ: Հ. Չախոյանը փորձել է ուղղորդել Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, որպեսզի նրանք ցուցմունք տան առ այն, որ Մ. Դանիելյանը նրանց ստիպել է անել այս հայտարարությունները, մինչդեռ հայտարարություն տալու նախաձեռնությունը պատկանում է Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, որոնք չտեսնելով իրենց դեմ իրականացված բռնությունների քննության որևէ արդյունք` դիմել են Հելսինկյան ասոցիացիա:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, համոզված լինելով, որ Հ. Չախոյանի այսօրինակ գործողությունները պետք է դիտարկել որպես պաշտոնական դիրքի չարաշահում` պահանջում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն անցկացնի ծառայողական քննություն` քննիչ Հ. Չախոյանին պատասխանատվության ենթարկելու համար: Հելսինկյան ասոցիացիան կրկին անգամ պահանջում է Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հարուցել քրեական գործ` նրանց դեմ խոշտանգումներ և բռնություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը ենթադրվում է ՄԱԿ-ի “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ” (10 դեկտեմբերի 1984թ.) կոնվենցիայի թիվ 12-13 հոդվածներով (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. հոկտեմբերի 13-ից` ՀՀ ԱԳՆ Պաշտոնական տեղեկագիր N 4 (12), 20 դեկտեմբերի 2004թ., էջ. 116-126):
Կից ներկայացնում ենք Մ. Գրիգորյանին և Հ. Մելքումյանին ուղարկված ծանուցագրերը (1 էջ):
ՆԱԽԱԳԱՀ`
Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association






