H. Melqumyan & M. Grigoryan
Հայկի և Մարինեի գործը
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response

Հայկ Սարգսի Մելքումյանի և Մարինե (Մարջիկ) Հրանտի Գրիգորյանի նկատմամբ իրականացված բռնությունները Լևոն Աշոտի Գուլյանի սպանության հայտնի գործի անբաժանելի մասն են կազմում: Հիշեցնենք, որ 2007 թ. մասիսի 9-ին Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի աշխատավայրից /ՙՊանդոկ՚ ռեստորան/ ոչ հեռու տեղի էր ունեցել Ստեփան Վարդանյանի սպանությունը: Վերոնշյալ երկու անձինք, ինչպես նաև նրանց ռեստորանի սեփականատեր Լ. Գուլյանը մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում նախ Շենգավիթի ոստիկանությունում ենթարկվել են բռնությունների, այդ թվում` ազատությունից անօրինական զրկման, ապա անօրինական կանչվել են ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, որի հետևանքով մայիսի 12-ին Լ. Գուլյանի դին բռնության բազմաթիվ հետքերով հայտնաբերվեց ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում:
Հ. Մելքումյանն ու Մ. Գրիգորյանը նույնպես ենթարկվել են բռնությունների, որի մասին պատմել են իրենց հայտարարություններում` ուղղված ՙՀելսինկյան ասոցիացիա՚ իրավապաշտման հասարակական կազմակերպությանը: Թեպետ նրանք այս ամենի վերաբերյալ ավելի վաղ ցուցմունք էին տվել Լ. Գուլյանի սպանության քննությունն անցկացնող դատախազին, այնուամենայնիվ Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի նկատմամբ իրականացված անօրինությունների վերաբերյալ այս գործին ՀՀ դատախազությունն ընթացք չտվեց: Այդ իսկ պատճառով 2007թ. հուլիսի 09-ին Հելսինկյան ասոցիացիան դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով հիմք ընդունել Հայկ Սարգսի Մելքումյանի և Մարինե Հրանտի Գրիգոորյանի հայտարարություններն իրենց դեմ իրականացված անօրինականությունների վերաբերյալ, կատարել խորացված և բազմակողմանի քննություն, գտնել մեղավորներին և ենթարկել պատասխանատվության:
Այս գործն այլ ընթացք ստացավ, երբ Լ. Գուլյանի գործով (թիվ 63200707 քր. գործ) քննիչ Հրանտ Չախոյանը իր մոտ հրավիրեց Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, իբր Լ. Գուլյանի գործով լրացուցիչ հարցաքննության համար: Մինչդեռ Հ. Մելքումյանին ու Մ. Գրիգորյանին հարցեր ուղղվեցին իրենց հայտարարության վերաբերյալ: Ավելին, Հ. Չախոյանը փորձեց նրանց վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց Հելսինկյան ասոցիացիայում ստիպել են հայտարարություն անել: Դրա վառ ապացույցն է հենց տուժող Մ. Գրիգորյանի ցուցմունքը, որտեղ նա նշում է, որ Հելսինկյան ասոցիացիա է դիմել իր կամքով: ՀՀ դատախազության այսօրինակ գործելակերպի վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ պահեց ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին` միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով անցկացնել ծառայողական քննություն` քննիչ Հ. Չախոյանին պատասխանատվության ենթարկելու համար (տե`ս 01-33 դիմումը): Սակայն մինչև օրս սույն փաստով և ոչ մի արդյունք չկա:
Ավելին, երբ Մ. Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 02-ին հրաժարվեց ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նրան գրավոր դրա մասին չեն ծանուցել, այլ ոմն Մնացականյանի կողմից եղել է միայն բանավոր ծանուցում, ՀՀ գլխավոր դատախազությունը, մնալով իրեն բնորոշ գործելաոճի սահմաններում, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ. Դանիելյանին մեղադրեց քննությանը խոչընդոտելու մեջ (տե`ս 01-35 միջնորդագիրը): Ավելացնենք, որ Մ. Դանիելյանը 2007 թ. սեպտեմբերի 03-ին և 06-ին կանչվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն` նախ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Մ. Դանիելյանի հաղորդման կապակցությամբ բացատրություններ տալու, ապա ՀՀ գլխավոր դատախազին Մ. Դանիելյանի կողմից ներկայացված միջնորդության կապակցությամբ բացատրություն տալու վերաբերյալ: Սակայն, նույն բաժնի դատախազ Ս. Մնացականյանը Մ. Դանիելյանին հարցեր է ուղղել 01-33 Հելսինկյան ասոցիացիայի դիմումի վերաբերյալ: Այս ամենը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել էր Հելսինկյան ասոցիացիայի նկատմամբ հերթական արշավն սկսելու քաղաքականությունը, իսկ ՙգործը սարքել հաղորդման, միջնորդության, թե դիմումի հիման վրա՚, դա նշանակություն չունի:
Հելսինկյան ասոցիացիան, ինչպես Լ. Գուլյանի սպանության, այնպես էլ այս գործով նույնպես հետամուտ է լինելու, որպեսզի Մարինե Գրիգորյանի և Հայկ Մելքումյանի նկատմամբ բռնություններ իրականացրած անձինք ենթարկվեն պատասխանատվության: Մենք միաժամանակ կարծում ենք, որ սույն գործի բացահայտումը կօգնի լույս սփռել Լ. Գուլյանի սպանության առավել մութ կետերի վրա:
Թարմացվել է 26.09.2007
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association






