Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Նազարյանի գործով դատը տանում են Տավուշ ծածկադմփոց անելու համար. կարծիք

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատավոր Սամվել Մարդանյանի` դատական նիստերը Երևանից Տավուշի մարզ տեղափոխելու որոշումն ապօրինի է համարում: Այս մասին նա հայտարարել է որոշումը կայացնելուց հետո դատարանի բակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Որոշման կայացումը դատը տեղափոխել Երևան` վճռաբեկ դատարանի նախագահության համաձայնությամբ է եղել: Այսօր ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում դատավորի վրա: Այսօր դա ապացուցվեց, դատավորին հրամայել են գործը տանել Տավուշի մարզ, որպեսզի, կոպիտ ասած, հեշտ լինի ծածկադմփոց անելը՝ հույս ունենալով նաև, որ լրագրողների մի մասը չի կարողանա գնալ մարզ և այլն: Հասկանալով, որ սխալ է թույլ տրվել, որ գործը Երևան է եկել և աղմուկը մեծացել է, հիմա որոշեց տանել մարզ, որպեսզի նախաքննության կատարած հանցագործությունը կոծկի և կարողանա «ինքնասպանություն» իրենց կեղծ որակումը կատարի: Իմ համոզմամբ` այս հանցանքի մեջ ներկայացված հարյուր տոկոսով անմեղ մարդկանց ուզում են փչացնեն բանտերում: Մարդասպանները դրսում, իսկ անմեղ մարդիկ՝ բանտերում», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:Հիշեցնենք, որ դատական նիստից հետո և’ տուժող կողմը, և’ մեղադրյալների հարազատները գնացել են դեպի նախագահական նստավայր, որտեղ նրանց ընդունել է ՀՀ նախագահի նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը, ով նրանց խորհուրդ է տվել գնալ Արդարադատության խորհուրդ, որտեղ էլ պետք է զբաղվեն տվյալ հարցով:Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, որին նույնպես ընդունել են նախագահականում, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հանդիպում է պահանջում Սերժ Սարգսյանի հետ:«Ես պահանջեցի, որ նախագահն ինձ ընդունի, եթե չընդունեց ու այս հարցին լուծում չտվեց, ես կհամարեմ, որ ինքը հովանավորում է թե՛ Մարդանյանին, և թե՛ դատախազ Հարություն Հարությունյանին: Երկուսն էլ պիտի էս գործից դուրս գան, գործը պիտի որպես սպանություն քննվի, այստեղ ինքնսպանություն չկա, ես իրեղեն ապացույցները ունեմ, իրենք էլ ունեն, իրենք էլ շատ լավ գիտեն, որ սպանություն է: Մարդանյանը շահագրգռվածություն ունի, որ այս գործը կարճվի, և դրա համար էլ տեղափոխում է Իջևան»,- ասել է տիկին Հասմիկը:Վերջինս նաև ասել Աիդա Ասատրյանին ասել է, որ ոչ մի բանակի պատվի համար հանցագործին չեն պարտակում: «Իրենց համար բանակը չի,  իրանց համար իրենց գրպանն է: Թո՛ղ նախագահն իմանա, թե դատավորներն ինչ են անում, դատախազներն ինչ են անում, իր ա նշանակած Կոստանյանը ինչ է անում:Թող իմանա, որ էսօր իրա ասած խոսքից մի քայլ առաջ չի գնացել», – հավելել է Հասմիկ Հովհաննիսյանը:

Տեղեկատվությունը` http://www.epress.am

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի`

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

News

Our Reports

Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association


2011 (Arm) Pt. 1
2011 (Arm) Pt. 2
2010 (Eng) Pt. 1
2010 (Eng) Pt. 2
2010 (Arm) Pt. 1
2010 (Arm) Pt. 2
2009 (Eng) 2009 (Arm)
2008 (Eng) 2008 (Arm)
2004 (Eng) 2004 (Rus)
2002 (Eng)

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources