Artak Nazaryan
Վիճաբանություն դատարանում. Արտակ Նազարյանի գործով հաջորդ նիստը` խստացված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատավարության ընդմիջումից հետո դահլիճում առաջացած խառնաշփոթի, քաշքշուկի ու աղմուկի պատճառով դատավորը հետաձգել է նիստը:Խառնաշփոթն ու քաշքշուկն առաջացել են գործով հիմնական վկայի` Արման Մնացականյանի հարցաքննության ժամանակ:
Մեղադրյալներից Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Հարութիկ Կիրակոսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը Արման Մնացականյանին, ով Արտակ Նազարյանի հետ է ծառայել, հարցրել է, թե արդյոք իր պաշտպանյալները բռնություն են գործադրել Նազարյանի նկատմամբ:Վկան դրական պատասխան է տվել, իսկ երբ պաշտպանը հարցրել է, թե ինչ տեսակի բռնություն են գործադրել և ինչ է նշանակում բռնություն, վկան չի կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում «բռնություն» բառը: Դատավորի պարզաբանումից հետո, նա ասել է, որ ինքը հասկանում է, թե «բռնությունը, օրինակ, ծեծելն է»:Դրանից հետո նա կրկին պնդել է, որ վերոնշյալ մեղադրյալները բռնություն են գործադրել Նազարյանի նկատմամբ և դարձյալ չի պարզաբանել, թե ինչպես է դա տեղի ունեցել: Պաշտպանի մի շարք հարցերից հետո, նա վերջապես նշել է, որ գետնատնակում Կիրակոսյանը ոլորել է Նազարյանի պարանոցը: Այն հարցին, թե էլ ովքեր են եղել գետնատնակում, վկան երկար մտածելուց հետո ասել է, որ չգիտի: Դրանից հետո նա գրեթե բոլոր հարցերին պատասխանել է` չեմ հիշում կամ չգիտեմ:Վկայի պատասխանները զայրույթ են առաջացրել դատարանի դահլիճում ներկա մեղադրյալների և տուժողի հարազատների մոտ: Դատավոր Սամվել Մարդանյանը պարբերաբար ընդմիջում էր պաշտպանին` չթույլատրելով նրան իր ցանկացած հարցերն ուղղել վկային:Դատարանում ներկա էր նաև վկայի հայրը, ով այն ժամանակ, երբ իր տղայի ասածներից հետո առաջանում էր աղմուկ և զայրույթ, ցածրաձայն ասում էր` «արա, հանգիստ մնա» և «հանգիստ մնացեք»:Այդ ժամանակ դատարանում ուշագնաց է եղել մեղադրյալներից մեկի մայրը: Մեղադրյալների հարազատները սկսել են գոռալ, որ վկան ստում է և իրենց որդիները բռնություն չեն գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ:Կողմերի միջև լեզվակռիվ և վիճաբանություն է սկսվել, սակայն կարգադրիչներին հաջողվել է կանխել հասունացող հրմշտոցն ու քաշքշուկը, որից հետո դատավորը հետաձգել է դատը մինչև վաղը և նշել, որ վաղվա դատվարությունը կլինի խստացված:Հիշեցնենք, որ վկա Արման Մնացականյանը, ով պետք է զորացրվեր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին, զորացրվել է դեկտեմբերի 29-ին: Այն ժամանակ նա գտնվում էր Ռազմական ոստիկանության հսկողության ներքո, իսկ այժմ` ՀՀ ոստիկանության: Տուժողի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ Մնացականյանին պահում են ոստիկանությունում ճնշում գործադրելու համար:Դատարանի դահլիճից ներկաները բարկացած են դուրս եկել, իսկ մեղադրյալներից Ադիբեկ Հովհաննիսյանի հարազատներն ասել են, որ իրենց որդին Նազարյանի դեպքից ընդամենը ութ օր առաջ է անցել զինծառայության և չէր կարող նրա նկատմամբ բռնություն գործադրել: Հովհաննիսյանի ծնողների խոսքով, երբ իրենց որդին մուտք է գործել զորամաս, Նազարյանը բոլորին հավաքել և ասել է, որ Հովհաննիսյանը նոր զինծառայող է և նրա նկատմամբ պետք է ուշադիր լինել, քանի որ նա դեռևս չի տիրապետում զինվորական կանոններին և նրան պետք է սովորեցնել:Հովհաննիսյանի հարազատներն այդ հանգամանքը ներկայացնելով Նազարյանի հարազատներին` նշել են, որ իրենց որդին որևէ հիմք չուներ Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու:Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ասել է.«Դատավորը թույլ չէր տալիս, որպեսզի փաստաբանը լիարժեք իրականացնի իր գործառույթները: Իսկ դա ինձ հուշում է, որ դատավորի վրա ճնշում է գործադրվել, ինչպես նախկինում դատախազության, և ՊՆ-ի քննչական ծառայության և Ռազմական ոստիկանության վրա: Մենք այսօր վկայի պահվածքից տեսնում ենք, որ վկան ոչ պակաս ճնշված է, քան ծառայության ընթացքում: Այսինքն` նրա նկատմամբ ճնշումը շարունակվում է: Եվ ոչ մի կառույց չկա, որը այդ ճնշումը կանգնեցնի, որովհետև բոլոր, այսպես կոչված, իրավապահ կառույցները էս գործի մեջ խառն են»:Նշենք նաև, որ այսօր Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ գործում ներգրավվել է ևս մեկ մեղադրող դատախազ` Հայկ Հարոյանը:Դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը և Ռուբեն Մարտիրոսյանը փորձել են հարցեր տալ Հարոյանին, սակայն դատավորը չի թույլատրել դա անել:Տուժողի իրավահաջորդ, Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը նոր դատախազին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիքմով, որ նա չէր կարող այդ բազմածավալ գործին ամբողջությամբ ծանոթանալ, ուստի դատախազը չի կարող անաչառ լինել: Այս միջնորդությունը դատավորը մերժել է:
Տեղեկատվությունը` epress.am-ի
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
News
- Հելսինկյան Ասոցիացիա 2011թ. զեկույց. Շնորհանդես
- Հելսինկյան Ասոցիացիայի 2011թ. ամենամյա զեկույց ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին (DVD տարբերակ)
- Ոստիկանության պնդումները կեղծ են և շինծու (Տեսանյութ)
- Հայկ Գևորգյանի հետապնդումը հրահանգավորված է (Տեսանյութ)
- «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը մեկուսարանում է. կիրառվել է կալանք
- Բաց նամակներ` վաղաժամկետ ազատ արձակման խնդրի վերաբերյալ
- Նամակագրություն ՀՀ Արդարադատության նախարարության և ՔԿ վարչության հետ
- Նազարյանի գործով դատը տանում են Տավուշ ծածկադմփոց անելու համար. կարծիք
- Վիճաբանություն դատարանում. Արտակ Նազարյանի գործով հաջորդ նիստը` խստացված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Կոնգրեսի ակտիվիստի պաշտպանի միջնորդությունը 2.5 ժամ քննարկվելուց հետո մերժվել է
- Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
- Արտակ Նազարյանի դատավարությունը (Տեսանյութ դեկտեմբերի 21, 2011)
- Արտակ Նազարյանի դատավարությունը (տեսանյութ 20.12.2011թ).
- Մամուլի ասուլիս Արտակ Նազարյանի գործով
- Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել միջադեպ
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association
| 2011 (Arm) Pt. 1 2011 (Arm) Pt. 2 |
|
| 2010 (Eng) Pt. 1 2010 (Eng) Pt. 2 |
2010 (Arm) Pt. 1 2010 (Arm) Pt. 2 |
| 2009 (Eng) | 2009 (Arm) |
| 2008 (Eng) | 2008 (Arm) |
| 2004 (Eng) | 2004 (Rus) |
| 2002 (Eng) |






