Artak Nazaryan
Զոհված զինվորի գործով վկան ժամանակին չի զորացրվել. Նախարարը խոստացել է զբավել
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
2011թ. դեկտեմբերի 6-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արտագնա դատական նիստը: Դատական նիստի ժամանակ հարցաքննության են բերել գործով անցնող վկա Արման Մնացականյանին, ով ծառայում է Ռազմական ոստիկանությունում, իսկ ժամանակին ծառայել է այն զորամասում, որտեղ ծառայել է Արտակ Նազարյանը:Դեկտեմբերի 4-ին Մնացականյանը պետք է զորացրվեր, սակայն դա տեղի չունեցավ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` Հելսինկյան ասոցիացիայից, և տուժողի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, այսօր հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ և տեղեկացրել, որ Մնացականյանըդեռ չի զորացրվել: Սեյրան Օհանյանը խոստացել է զբաղվել այդ հարցով:Մինչ Մնացականյանին կհարցաքննեին, Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե ով է վարձել նրա փաստաբանին, քանի որ անցյալ դատական նիստին Մնացականյանը փաստաբան չի ունեցել, և դատավորն ասել էր, որ նրան հանրային պաշտպան կտրամադրեն: Պարզվել է, որ նա Փաստաբանների պալատի անդամ է: Դատավորը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում` ով է վարձել Մնացականյանի պաշտպանին:Մարտիրոսյանը սա համարել է դատավորի կողմից կողմնակալ քայլ և ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նրան, որը դատավորը մերժել է:Այնուհետև տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է Մնացականյանին հարցաքննել զորացրվելուց հետո, որին միացել են բոլոր ամբաստանյալների պաշտպանները, սակայն առաջարկը մերժվել է:Գործով անցնող մեղադրյալ Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին` թերի քննություն կատարելու համար: Իսկ Ռուբեն Մարտիրոսյանը, միանալով այդ միջնորդությանը, ավելացրել է, որ գործով անցնող վկա Արթուր Մկրտչյանի այն դիմումը, որում նա նշել է, որ իր նախաքննական ցուցմունքն իրենից կորզել են` Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծելով, չի համապատասխանում իրականությանը, կորել է գործի նյութերից: Այս միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 14.00:
Տեղեկատվությունը` http://www.epress.am-ի
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association






