Cases
Artak Nazaryan
Զոհված զինվորի գործով վկան հերքել է իր ցուցմունքը
Artak Nazaryan
Զոհված զինվորի գործով վկան հերքել է իր ցուցմունքը
2011թ. նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արտագնա դատական նիստը: Երեկ դատարանում իր ցուցմունքը պետք է շարունակեր Արտակի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նա դարձյալ ի վիճակի չի եղել շարունակել ցուցմունքը և խնդրել է, որ դատարանում տուժողի իրավահաջորդի լիազորությունները փոխանցվեն դստերը՝ Ծովինար Նազարյանին:
Ծովինար Նազարյանը ցուցմունքը շարունակելու համար 2 օր ժամանակ է խնդրել: Դատավոր Սամվել Մարդանյանը նախ չի համաձայնել, սակայն տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդությամբ է հանդես եկել, որը դատարանի կողմից բավարարվել է: Նա միջնորդել է փոխել ապացույցների հետազոտման կարգը, և դատարանում վկաների ցուցմունքներից հետո կլսվի նաև տուժողի իրավահաջորդի ցուցմունքը:Ինչպես դատարանից հաղորդել է Epress.am-ի թղթակիցը, այսօրվա դատական նիստի ժամանակ իր ցուցմունքն է շարունակել գործով անցնող վկա, վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը, որին այսօրվա նիստում բազմաթիվ հարցեր է ուղղել նաև Արտակ Նազարյանի քույրը:Epress.am-ի հետ զրույցում Ծովինար Նազարյանն ասել է, որ Ուդումյանը նախաքննական ցուցմունքում ուրիշ բան է ասել, հիմա պնդում է, որ հայհոյանք չի եղել իր և Արտակ Նազարյանի միջև, նախաքննական ցուցմունքում խոստովանել էր ի վերջո, որ ինքը անպատվել է Արտակին, Արտակն էլ ի պատասխան իրեն է անպատվել, և դա եղել է հուլիսի 26-ին՝ դեպքի նախորդ օրը: Այսօր Ուդումյանը դարձյալ հերքել է, որ նման բան է եղել:«Այնքան շատ են հակասությունները, որ ուղղակի խելքից, մտքից դուրս է: Օրինակ, կապտուկը ցույց տալը: Ինքը լրիվ այլ կերպ է նախաքննական ցուցմունքներում նկարագրել, իմ հարցադրումներից երևաց: Ինքը ասել է` Նազարյանը ինձ ասեց, որ Մանուկյանի հետ խնդիր ունեմ, ու պատճառը թևի կապտուկն է: Հետո, իբրև թե, Արտակն ասել է, որ Ադիբեկ Հովհաննիսյանն է արել` կատակով: Ադիբեկ Հովհաննիսյանը այս գործով անցնող ամբաստանյալ է: Ավելի ուշ զանգել է Ուդումյանին և ասել է, որ ընկել է: Աբսուրդ է, ո՞նց կարող է մարդը քեզ գետնատնակ տանի, ասի` արի կապտուկս ցույց տամ, հետո էլ ասի, կատակ էր»,- ասել է Ծովինար Նազարյանը:Մեկ այլ հարցի հետ կապված էլ Գագիկ Ուդումյանն ասել է, որ այդ մասին իմացել է զինվորական ոստիկանությունից: «Շատ հետաքրքիր է, որ հնարավոր է` զինվորական ոստիկանությունում են ընդհանրապես այս բոլոր վարկածները ու հեքիաթները ծնվել, ու հետո վկաներին մատուցվել, ու վկաներն էլ ներկայացնում են, որպես ճշմարտություն»:
Տեղեկատվությունը http://www.epress.am/-ի
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association






