Երեկ` 2011 թ. հունիսի 30-ին, կայացավ «Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով հերթական նախնական դատական նիստը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին դատարանում ներկայացնում են Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը: Անհնար է չառանձնացնել պրն. Գրիգորյանի` փաստաբանական էթիկայի կանոններին անվերապահորեն հետևելու բացառիկ կարողությունը: Նիստի սկզբին պարոն Գրիգորյանը զսպված լռություն էր պահպանում, սակայն քիչ անց նա իր կամքին ազատություն տվեց և ցուցադրեց դատարանում իրեն պահելու յուրօրինակ ձիրքեր: Հիշյալ փաստաբանը դատավորի հետ խոսում էր ձեռքը գրպանում դրած: Հատկանշական է այն, որ այս փատը դատավորին չզարմացրեց և նրա դիտողությանը չարժանացավ: Հավանաբար նման երևույթն անսովոր բան չէր: Պարոն Գրիգորյանը, այնուհետև, իր վրա վերցրեց դատարանում կողմերի հանդես գալու կարգը սահմանելու պատասխանատվությունը և հավակնում էր որոշել հարց ու պատասխանի հերթականությունը: Երևի թե չենք սխալվի, եթե ասենք, որ նման վարքագիծը, այն էլ ցուցաբերված մասնագիտությամբ փաստաբանի կողմից, կարելի է որակել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Հայցվորին ներկայացնող մյուս փաստաբանին պրն. Գրիգորյանը դիմում էր անունով` օրինակ, «…Արփինեն ասեց…», իսկ Օրաթերթը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանին դիմում էր «Արա՛ ջան»-ով: Վերջինս ստիպված եղավ դատավորի փոխարեն պարոն Գրիգորյանին դիտողություն անել` ասելով, որ, այնուամենայնիվ, գտնվում են դատարանում և ոչ թե սեղանի շուրջը:
Ի՞նչ է կարելի եզրակացնել վերը նկարագրվածից: Եկեք մտածենք միասին:

CAVOQ SRTI NRANQ EV MER DATARAN@ ESOR NUYN CTRIPTIZ AKUMBNA EV NRANQ GTN@VUMEIN SEXANI VRA





