Դիտավորություն

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Այսօր epress.am-ում մի հոդված կարդացի` մեջբերված «Հրապարակ» օրաթերթից, մի կնոջ մասին, ով իր տան միջանցքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա որդին և դուստրը, տուն մտնելով և մորը մահացած տեսնելով, իրենք էլ են ինքնասպանության փորձ կատարել` երակները կտրելու միջոցով: Թերթը նշում է, որ Դիլիջանում խոսվում է, որ կինը կրոնական ինչ-որ կազմակերպության համակիր է եղել և հերթական հավաքից հետո դիմել է ինքնասպանության քայլի:  

Ընդհանրապես տենդենց է նկատվում յուրաքանչյուր անգամ, երբ մեր հասարակության համար արտասովոր կերպով սարսափելի իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես մեջբերել, որ լուրեր են շրջանառվում, որ այդ իրադարձությանը մասնակից անձը մեզ համար ոչ ավանդական կրոնական խմբի է պատկանում: 34-ամյա Ռոզա Ալոյանը խեղդամահ է արել իր զավակներին - «Ըստ մեզ հասած լուրերի Ռոզան «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ է: Իրավապահ մարմինների ներկայությամբ հարեւաններն ասել են, որ նա հաճախում է «Եհովայի վկա»-ի հավաքներին»: (http://www.azg.am/AM/2011090821); 23-ամյա Արման Թորոսյանը սպանել է իր ծնողներին և հայտարարել, որ ոչ թե ծնողներին է սպանել, այլ սատանաներին - «բոլոր ցուցանիշներով կասկածվում էր, որ երիտասարդը Եհովայի վկա է»: (http://www.azg.am/AM/2011090821): Հարց է ծագում, թե ինչու՞, երբ առաքելական եկեղեցուն հարող անձիք ոճիր են գործում, մամուլում չի նշվում նրանց կրոնական պատկանելիությունը: Թե՞ քրիստոնյաներն ապրում են սրբին վայել կյանքով և երբեք չեն շեղվում Աստվածաշնչի տասը պատվիրաններից:  

                                   

Comments (3)Add Comment
0
Yes
September 28, 2011
46.71.114.58
Votes: +0
...

Like! Manavand verje!

0
NINA
September 29, 2011
46.71.114.58
Votes: +0
...

LAVER!!!!
KARCH U KONKRET!!!!!!!!!!!
LIKE!!!!!!!!!!!!

0
Տաթև
November 21, 2011
195.250.73.228
Votes: +0
...


Միանգամայն ճիշտ և տեղին դիտարկում ես կատարում: Կարծում եմ արդեն վաղուց ժամանակն է, որ հայերը "թարգեն" այն բնավորությունը, թե իրենք` "նորմալները" երևէ մեղսավոր արարքներ չեն գործում: Կարծում եմ, որ հենց այս բնավորությունն է, որ մերոնց ստիպում է բոլոր "սպաններին" Եհովայի Վկայի "պիտակ" տալ: Այնքան էլ համամիտ չեմ, որ երկրումս միայն կրոնական խմբավորումներն են, որ մարդկանց կարող են ստիպել ծայրահեղ քայլերի դիմել:

Հ.Գ.Իսկ միգուցե սա քողարկման մեթո՞դ է...smilies/smiley.gif

Write comment
 
  smaller | bigger
 

busy