Armenian (Հայերեն)
"Freedom is something that dies unless it's used" Hunter S. Thompson, American journalist

Դիտավորություն

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Այսօր epress.am-ում մի հոդված կարդացի` մեջբերված «Հրապարակ» օրաթերթից, մի կնոջ մասին, ով իր տան միջանցքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա որդին և դուստրը, տուն մտնելով և մորը մահացած տեսնելով, իրենք էլ են ինքնասպանության փորձ կատարել` երակները կտրելու միջոցով: Թերթը նշում է, որ Դիլիջանում խոսվում է, որ կինը կրոնական ինչ-որ կազմակերպության համակիր է եղել և հերթական հավաքից հետո դիմել է ինքնասպանության քայլի:  

Ընդհանրապես տենդենց է նկատվում յուրաքանչյուր անգամ, երբ մեր հասարակության համար արտասովոր կերպով սարսափելի իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես մեջբերել, որ լուրեր են շրջանառվում, որ այդ իրադարձությանը մասնակից անձը մեզ համար ոչ ավանդական կրոնական խմբի է պատկանում: 34-ամյա Ռոզա Ալոյանը խեղդամահ է արել իր զավակներին - «Ըստ մեզ հասած լուրերի Ռոզան «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ է: Իրավապահ մարմինների ներկայությամբ հարեւաններն ասել են, որ նա հաճախում է «Եհովայի վկա»-ի հավաքներին»: (http://www.azg.am/AM/2011090821); 23-ամյա Արման Թորոսյանը սպանել է իր ծնողներին և հայտարարել, որ ոչ թե ծնողներին է սպանել, այլ սատանաներին - «բոլոր ցուցանիշներով կասկածվում էր, որ երիտասարդը Եհովայի վկա է»: (http://www.azg.am/AM/2011090821): Հարց է ծագում, թե ինչու՞, երբ առաքելական եկեղեցուն հարող անձիք ոճիր են գործում, մամուլում չի նշվում նրանց կրոնական պատկանելիությունը: Թե՞ քրիստոնյաներն ապրում են սրբին վայել կյանքով և երբեք չեն շեղվում Աստվածաշնչի տասը պատվիրաններից:  

                                   


«Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տպագրված էր մի հարցազրույց մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժող, անչափահասներից մեկի մոր հետ: Չնայած մայրը համառորեն պնդում էր, որ Տեր-Պողոսյանի գործողությունների մեջ ոչինչ պախարակելի չի տեսնում, այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ «Մի տեղ մեղքի բաժինն իմ երեխունն էլ ա»: Անհայտ է, թե մի տեղ` որտե՞ղ, եթե իր կարծիքով ոչինչ տեղի չի ունեցել: Սակայն, մի կողմ թողնելով հայտարարության բարոյական և տրամաբանական կողմը, պարզապես հարցնեմ` մեղքը Ձեր երեխայի՞նն է, թե Ձե՞րը: Համարձակություն եք ունեցել ձեր երեխային վաճառելու, համարձակություն ունեցեք խոստովանելու:

Լրագրողի այն հայտարարությանը, որ իրենք գիտեն, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ Տեր-Պողոսյանն իր որդու հետ սեռական բնույթի գործողություններ է անում, մայրը պատասխանել է. «Դե կա, բայց ես չեմ նայել, չեմ էլ ուզում նայել»: Պարզ է, եթե նա տեսանյութը չի տեսել և չի էլ պատրաստվում դիտել, ապա դա աներկբայորեն նշանակում է, որ նման բան չի եղել: Եթե չենք տեսնում, ապա գոյություն չունի: Սա կարելի է անվանել վախկոտի կամ մեղավորի հոգեբանություն, ով համառորեն չի ցանկանում նայել իրականության աչքերին, որպեսզի իր իրական պատկերը չտեսնի: Իսկ եթե այս երեխայի մայրը անգամ տեսանյութը դիտելուց հետո մնա նույն համոզման, ապա կարելի է ասել. «Ողբում եմ քեզ` Հայոց աշխարհ, մայրերդ` վաճառական…»:

Միշտ այն կարծիքին եմ եղել, որ աղքատությունը ճնշում է հոգին, բայց երբեք չեմ պատկերացրել, որ այն կարող է ստիպել սեփական երեխայի վրա շտրիխ-կոդ խփել:


Օրինակելի փաստաբանը

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Երեկ` 2011 թ. հունիսի 30-ին, կայացավ «Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով հերթական նախնական դատական նիստը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին դատարանում ներկայացնում են Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը: Անհնար է չառանձնացնել պրն. Գրիգորյանի` փաստաբանական էթիկայի կանոններին անվերապահորեն հետևելու բացառիկ կարողությունը: Նիստի սկզբին պարոն Գրիգորյանը զսպված լռություն էր պահպանում, սակայն քիչ անց նա իր կամքին ազատություն տվեց և ցուցադրեց դատարանում իրեն պահելու յուրօրինակ ձիրքեր: Հիշյալ փաստաբանը դատավորի հետ խոսում էր ձեռքը գրպանում դրած: Հատկանշական է այն, որ այս փատը դատավորին չզարմացրեց և նրա դիտողությանը չարժանացավ:  Հավանաբար նման երևույթն անսովոր բան չէր: Պարոն Գրիգորյանը, այնուհետև, իր վրա վերցրեց դատարանում կողմերի հանդես գալու կարգը սահմանելու պատասխանատվությունը և հավակնում էր որոշել հարց ու պատասխանի հերթականությունը: Երևի թե չենք սխալվի, եթե ասենք, որ նման վարքագիծը, այն էլ ցուցաբերված մասնագիտությամբ փաստաբանի կողմից, կարելի է որակել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Հայցվորին ներկայացնող մյուս փաստաբանին պրն. Գրիգորյանը դիմում էր անունով` օրինակ,  «…Արփինեն ասեց…», իսկ Օրաթերթը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանին դիմում էր «Արա՛ ջան»-ով: Վերջինս ստիպված եղավ դատավորի փոխարեն պարոն Գրիգորյանին դիտողություն անել` ասելով, որ, այնուամենայնիվ, գտնվում են դատարանում և ոչ թե սեղանի շուրջը:


Ի՞նչ է կարելի եզրակացնել վերը նկարագրվածից: Եկեք մտածենք միասին:


Մարդ են, թե ոչ

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Վերջերս հաճախ էի լսում «Դուք միասեռամոլների իրավունքները պաշտպանող կազմակերպություն եք» կամ «Դուք Եհովայի վկաների իրավունքները պաշտպանող կազմակերպություն եք»: Բնական հարց է առաջանում, թե արդյոք «մարդու իրավունքներ» հասկացությունը հասարակության որոշակի խմբերին չի վերաբերում, թե՞ նրանք զրկված են մարդ համարվելու «պատվավոր»  իրավունքից միայն իրենց նախասիրությունների կամ աշխարհայացքի պատճառով:

 

Փաստորեն, վերջին տասնամյակների ընթացքում դիսկրիմինացիոն հայացքները ոչ միայն չեն նվազել, այլ նոր թափ են հավաքել` ընդգրկելով նոր փոքրամասնական խմբեր, որոնք ինչ-որ կերպ տարբերվում են մեծամասնությունից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր իրավունքները պաշտպանված լինեն, սակայն մերժում ենք բոլորին հավասար պաշտպանություն ապահովելու գաղափարը:  

 

Այսօր անհրաժեշտություն է ստեղծվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն ու ազատություններն են, որոնք վայելելու իրավունք ունեն բոլոր մարդիկ անկախ սեռից, կրոնից, էթնիկ կամ այլ հատկանիշներից: Ժամանակն է եկել, որ մեծամասնությունը չհամարի, որ միակ ճշմարիտ տեսակետը կամ ապրելակերպն իրենն է: Եկեք տեղ թողնենք այլախոհությանը անկախ նրանից, թե դա մեզ համար ընդունելի է, թե ոչ:


 

«Բոլոր մարդիկ ծնված են ազատ` արժանապատվության և իրավունքների հավասարությամբ»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Հոդված 1

 

Ազատությունն, իսկապես, համարվում է մարդկանց հիմնական առավելություններից և առաջնային իրավունքներից մեկը: Սակայն, հստակորեն պարզ չէ, թե «ազատությունը»` որպես հասկացություն, իրենից ինչ է ներկայացնում: Որոշ մարդիկ, ազատություն ասելով, հասկանում են խանութում ամենաթարմ հացը գնելու կամ ընտրությունների ժամանակ ցանկալի թեկնածուին ընտրելու իրենց ազատ իրավունքը: Ուրիշների համար դա կարող է վերաբերել սպանելուն, կողոպտելուն և առանց սահմանափակումների ցանկացած մտքով անցածն անելուն: Երրորդ խմբի համար «ազատություն» բառը գուցե ոչինչ չի նշանակում, չունի որևէ արժեք կամ պարզապես ուշադրության արժանի չէ, քանի որ այս մարդիկ կյանքն անհիմն կերպով դժվարացնելու և ազատ ապրելուց բխող պատասխանատվություններուվ իրենց ծանրաբեռնելու անհրաժեշտություն չեն տեսնում:        

Ընտրության ազատությունը, կարծում եմ, կենսական անհրաժեշտություն է, առանց որի կյանքը վերածվում է պատրանքի և դադարում է լինել իրականություն: Մարդիկ, ովքեր չեն գիտակցում կամ պարզապես արհամարում են իրենց ընտրելու իրավունքը, որևէ կշիռ չունեն այն հասարակության մեջ, որին պատկանում են: Վեհ արարքները նրանց համար խորթ են, քանի որ այդպիսիք դառնում են հիմնական հոսանքի գերիները և ոչ թե սեփական գաղափարների, հավատալիքների ու ազատ կամքի կրողները:

Իրականում, անհնար է հասնել ընտրության ու գործողության լիարժեք և ոչնչով չպայմանավորված ազատության, քանի որ «յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշների ազատությունը»: Ստվար մարդկային հասարակությունը, որն ապրում է սահմանափակ տարածության մեջ, չի կարող կազմակերպվել առանց վարքի` ընդհանուրի կողմից ընդունված կանոնների: Սա, իհարկե, սահմանափակում է հասարակության առանձին անդամների անձնական ազատությունը կամ այն, ինչը նրանք համարում են ազատություն: Սակայն, սահմանափակումների գիտակցված ընդունումը գոյատևելու և ուրիշներին վնաս չպատճառելու նպատակով ազատ մտքի արդյունք է: Ազատությունը չպետք է ենթադրի անօրինություն և ազատակամություն: Փոխարենը այն պետք է դաստիարակի տվյալ համայնքում առկա սահմանափակումների ճանաչում և աշխարհում ընդունված վարքի կանոններին կամավոր ենթարկում: Չնայած թվում է հակասական, սակայն սահմափակումների գիտակցված ընդունումն ազատ կամքի բարձրագույն դրսևորումն է:

Անկախ այն բանից, որ շատ բարձրարժեք փաստաթղթեր հակառակն են հռչակում, ազատությունը մարդուն անհատույց շնորհված չէ: Ընտրության կամ խոսքի ազատություն նվաճելու համար մարդը պետք է պայքարի ողջ կյանքի ընթացքում, պայքարի ոչ միայն հասարակության և դրանում գերակշռող օրենքների ու ավանդույթների դեմ, այլ նաև սեփական աշխարհայացքի, մտածելակերպի ու նախապաշարմունքների դեմ:

«Ոչ ոք չի կարող քեզ տալ ազատություն: Ոչ ոք չի կարող քեզ տալ հավասարություն կամ արդարություն կամ որևէ այլ բան: Մարդ ես, ինքդ վերցրու՛»:

Մալքոլմ Իքս

 


Свобода не волк, в лес не убежит

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Հայկական ընդդիմությունը շարունակում է իր հաղթական արշավըգրավելով Երևան քաղաքի տարբեր փողոցներն ու հրապարակները: Իշխանությունից բացի ամեն ինչն արդեն գրավված է, և օպոզիցիան դանդաղ, բայց հստակ քայլերով շարժվում է առաջ: Շտապելու ոչ մի տեղ չունենք: Շուտով Հայաստանում այլևս մարդ չի մնա` մի մասը կարտագաղթի, իսկ մյուսը` սովից կմահանա, սակայն միևնույն է մինչև վերջ ժողովրդին օգնելու դիրքորոշում բռնած ընդդիմությունը կշարունակի իր շարժումը` գոնե մահացածների հիշատակը հարգելով:

Այդ նույն ժամանակ մեր փառապանծ իշխանությունն ապացուցում է, որ մտադրություն չունի դադարեցնելու իր ազգակործան գործունեությունը` ամեն մեթոդ ձեռնարկելով, որպեսզի մարդիկ փրկություն փնտրեն այլ երկրներում: Գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները ճնշվում են, մի խոսքով, ստեղծված են բոլոր պայմանները ծաղկելու և բարգավաճելու համար: Միանգամից պարզ է դառնում, թե ինչու օպոզիցիան ոչ մի տեղ չի շտապում:

 

 


Համբերության բաժակը լցվել է

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Արդեն երկու օր է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 70 ցմահ ազատազրկման դատապարտված  կալանավոր հացադուլ է սկսել: Կալանավորները այսպիսով իրենց բողոքն են արտահայտում ցածր կենսամակարդակի, հանձնուքներն ստանալու գինը բարձրացնելու, պահման չհիմնավորված խիստ ռեժիմի և իրենց դիմումները հասցեատերերին չհասնելու դեմ: Ցմահ դատապարտվածները պահանջում են, որպեսզի բանտային պայմանները համապատասխանեցվեն Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կոմիտեի կողմից սահմանված պահանջներին:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ մեր ՔԿՀ-ները իրենց երևակայել են դատական մարմին, որն ինքնագլուխ պատիժ է ծանրացնում` դատապարտյալների համար ստեղծելով անմարդկային պայմաններ: Բացարձակապես արհամարված է այն սկզբունքը` համաձայն որի դատարանի որոշմամբ զրկած իրավունքներից և ազատություններից բացի այլ իրավունքներից և ազատություններից մարդուն զրկելու իրավունք ոչ ոք չունի:

Շատ երկրներում` այդ թվում և Հայաստանում, մահապատիժը հանվել է, մարդու կյանքի գերակայության սկզբունքից ելնելով, սակայն այսօր ՔԿՀ-ների պայամանները մահն ավելի նախընտրելի են դարձնում:  


Ոստիկանները կատարելագործվում են

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Այսօր Ազգային Ժողովի դիմացի մայթին հավաքվել էին մի խումբ ՀՀ քաղաքացիներ` հիմնականում կանայք և երեխաներ` պահանջելով, որ հողատարածքի սեփականության հետ կապված իրենց և մի կազմակերպության միջև ծագած տարաձայնությունները լուծում ստանան: Երբ հասանք դեպքի վայր, ոստիկաններն արդեն հասցրել էին իրականացնել իրենց պարտականություններից բխող գործողություններ` շրջապատել էին ցույցի մասնակիցներին, նրանցից մեկը հասցրել էր հրել մի կնոջ, ով դրա արդյունքում ընկել էր, խփել էր գլուխը և կորցրել գիտակցությունը: Խիզախ ոստիկանն իր հերոսական գործողություններից անմիջապես հետո փախուստի էր դիմել` թողնելով, որպեսզի իր ընկեր-ոստիկանները պատասխան տան հետևանքների համար:

Ակնհայտորեն մոտ 30 ոստիկանի օպերատիվ և որոշիչ քայլերն անհրաժեշտ էին նման իրավիճակում, քանի որ կանանց և երեխաների փոքր խումբը իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում ԱԺ պատգամավորների և ազգային անվտանգության համար:

Այսպիսով, երեխաներին և կանանց քաշքշելը դարձել է ընդունված և տարածված պրակտիկա ոստիկանների շրջանակներում: Ամենայն հավանականությամբ բոլոր մարդասպաններն ու վտանգավոր հանցագործները բացահայտված և պատժված են, որ ոստիկաններն անգործությունից ստիպված կանանց են ծեծում:

Կեցցե՛ հայ ոստիկանությունը:       

 Տեսանյութ` http://www.youtube.com/watch?v=eqlal7umN5A





"Моя милиция меня бережет..."

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Այսօր ՀԱԿ ակտիվիստները, անտեսելով ոստկանության «Մի՛ արեք» հետևողական կոչերը, կրկին դուրս են եկել մարտի մեկին կայանալիք արտոնված հանրահավաքի մասին հասարակությանն իրազեկելու: Շրջելով բակերով` նրանք թերթեր ու թռուցիկներ են բաժանել` «լուրջ սպառնալիք ներկայացնելով քաղաքի և քաղաքացիների բնականոն կյանքին»: Ակտիվիստների ետևից որոշակի հեռավորության վրա մեքենայով շրջել են լրագրողներ և դիտորդներ: Նար-Դոսի փողոցի բակերից մեկում երիտասարդներին են մոտեցել երկու ոստիկանական հագուստով և երկու քաղաքացիական հագուստով անձնավորություն, ովքեր առանց ներկայանալու կամ ինքնության փաստաթուղթ ներկայացնելու հայտարարել են, որ այդ վայրում իրազեկման աշխատանքներ իրականացնել չի կարելի: Այդ պահին վրա են հասել լրագրողները, ում ներկայությունն անակնկալի է բերել իրենց «ոստիկան» կոչող անձանց: Ակտիվիստները, սակայն, բակից հեռացել են իրենց «հանցավոր» գործողություններն ավարտելուց հետո միայն:

Այնուհետև իրադարձությունները զարգանում են ինչպես ֆիլմերում, երբ ոստիկանները սերիական մարդասպանների կամ ահաբեկչական գործողություններում կասկածյալների են հետապնդում: Հինգ ոստիկանական մեքենաներ, հետևելով «կարգազանցներին» մինչև Կառավարության շենքի մոտ, կտրում են նրանց ճանապարհը և ստիպում դուրս գալ մեքենաներից: Երիտասարդներին պահանջներ չեն ներկայացվում այնքան ժամանակ, մինչև որ «դեպքի վայր» են ժամանում քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը և Երևան քաղաքի պարեկապահակային գնդի հրամանատարը: Այստեղ սկսվում են «վնասազերծման աշխատանքները» քաշքշուկի և մայթի վրա երիտասարդներին հրել-գցելու տեսքով, ինչով և ավարտվում են  «հասարակապաշտպան» գործողությունները:

Ժողովու՛րդ, փրկության քո վերջին հույսը, որը գաղափարի համար իրենց վտանգի ենթարկող երիտասարդներն են, այլ ոչ թե Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան, փորձում են կոտրել: Որքա՞ն ժամանակ ես պատրաստվում պասիվ դիտորդի կամ ջայլամի դերում մնալ: Միգուցե փորձե՞ս պաշտպանել քեզ և քո ապագան:

Տեսանյութ` http://www.youtube.com/watch?v=5qliPS0C_8Y&feature=player_embedded

 

Տեղեկատվությունը տրամադրվել է Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից Արման Վեզիրյանի կողմից:


Helsinki Association’s 2011 Report on the Condition
of Human Rights
In the Republic of Armenia

report2011
Download
Part 1 : Part 2

Our Reports

Tags

Polls

Do you like the new Helsinki Association website?

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

500 Internal Server Error

Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator, root@host.bg and inform them of the time the error occurred, and anything you might have done that may have caused the error.

More information about this error may be available in the server error log.