Մարդ են, թե ոչ

Posted by: Tatevik Danielyan

Tagged in: Untagged 

Tatevik Danielyan

Վերջերս հաճախ էի լսում «Դուք միասեռամոլների իրավունքները պաշտպանող կազմակերպություն եք» կամ «Դուք Եհովայի վկաների իրավունքները պաշտպանող կազմակերպություն եք»: Բնական հարց է առաջանում, թե արդյոք «մարդու իրավունքներ» հասկացությունը հասարակության որոշակի խմբերին չի վերաբերում, թե՞ նրանք զրկված են մարդ համարվելու «պատվավոր»  իրավունքից միայն իրենց նախասիրությունների կամ աշխարհայացքի պատճառով:

 

Փաստորեն, վերջին տասնամյակների ընթացքում դիսկրիմինացիոն հայացքները ոչ միայն չեն նվազել, այլ նոր թափ են հավաքել` ընդգրկելով նոր փոքրամասնական խմբեր, որոնք ինչ-որ կերպ տարբերվում են մեծամասնությունից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր իրավունքները պաշտպանված լինեն, սակայն մերժում ենք բոլորին հավասար պաշտպանություն ապահովելու գաղափարը:  

 

Այսօր անհրաժեշտություն է ստեղծվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն ու ազատություններն են, որոնք վայելելու իրավունք ունեն բոլոր մարդիկ անկախ սեռից, կրոնից, էթնիկ կամ այլ հատկանիշներից: Ժամանակն է եկել, որ մեծամասնությունը չհամարի, որ միակ ճշմարիտ տեսակետը կամ ապրելակերպն իրենն է: Եկեք տեղ թողնենք այլախոհությանը անկախ նրանից, թե դա մեզ համար ընդունելի է, թե ոչ:

Comments (8)Add Comment
0
Մարատ Հ. Հուսիկյան
May 18, 2011
46.70.181.255
Votes: -1
...

մարդ են (նկատի ունեմ հումանոիդ, մարդ դառնում են, ոչ թե ծնվում, ծնվում են հումանոիդներ) բայց չի նշանակում որ իրավունքներ ունեն... իմ երեխան չպետքա փողոց դուրս գա ու ետ ստոր արարածներին տեսնի... չմանրանամ, սենց եք արել էլի որ բացահայտ փողոցում քայլում ու ինչ ուզում անում են էտ "փոքրամասնություն" կոչված տականքները, որ մեզնից (նորմալ մարդկանցից) շատ են արդեն...

Tatevik Danielyan
Tatevik Danielyan
May 19, 2011
46.70.87.3
Votes: +2
...

Հարգելի պարոն Հուսիկյան, դուք չունեք լիազորություն որոշելու, թե ով, ինչ իրավունքներ ունի: Առեվել ևս լիազորված չեք մարդկանց` իրենց բնածին իրավունքներից զրկել:

0
Gaga
May 19, 2011
46.70.87.3
Votes: +0
...

mard ankax ir hayacqneric uni iravunq, u iravunqnery pashtpanel da chi nshanakum @ndunel pashtpanvoxi hayacqner@, duk dra tarberutyuny erevi chek ynkalum. Isk inch verabervuma nran, vor dzer erexan poxocum stor ararac chtesni, apa pokramasnutyunery chariqi poqraguynn en /i vercho da naxasirutyan harc e/, aveli shat en xabebanery, hancagorcnery, tmramolnery u aveli vat orinak carayox mardik.

0
ՀՀ Քաղաքացի
May 19, 2011
46.70.87.3
Votes: +1
...

Եթե նույնիսկ չենք ընդունում մարդու դավանանքը, դա դեռ մեզ իրավունք չի տալիս նրան մեզանից ցածր դասել կամ նորմալ չհամարել: Էս ինչ անհանդուրժաղականություն ա, չեմ հասկանում: Եթե նրանք շատանում են, ուրեմն մեր առաքելական եկեզեցին համապատասխան աշխատանք չի տանում իր ժողովրդի հետ, թող էդ մասին մտածեն: Իսկ դավանանքը յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում ու սխալ է ,թե ճիշտ, իր անձնական խնդիրն է:

0
Obstrel
May 26, 2011
81.16.13.148
Votes: -1
...

Yes homophob chem, bayts indz fizikapes thach en homosexualistner@, vonc vor asenq mard kara siri narinj, bayts allergia anunea. Hima inch anem, vor indz homosexualneric heru pahem? TV chnayem? Poghoc durs chgam? Ba im iravunqner@ ov pashtpani es depqum?

Tatevik Danielyan
Tatevik Danielyan
May 27, 2011
46.70.126.84
Votes: +2
...

Նրանց ներկայությունը ձեր իրավունքները չի ոտնահարում: Ով մեզ տհաճ է, նրան վերացնենք կամ արգելենք???

0
Babken Grigoryan
July 27, 2011
46.70.236.163
Votes: +0
...

Բրավո Տաթեվիկ ջան smilies/wink.gifՀամաձայն եմ քեզ հետ: Իսկ Մարատը պետք է լավ մտածի որ մարդիկ եղել են տարբեր ու կլինեն տարբեր, ուզում եք դա թե ոչ: Տղա տղա հարաբերությունները տաքանքություն չի եթե իրանք տականք բաներ թույլ չեն տալի, օրինակ բերեմ, տղեն իրան վաճառում է փողի համար, ամեն պատահածի հետ պարկում է, սադիզմ բաներ որը բերում է կենդանական զգացմունքների, այ սա տաքանքությունն է և ոչ նորմալ: ՈՒ նույն բանը տղա և աղջիկ հարաբերության ժամանակ, որոնք տաքանքություններ են անում բառերում, կլուբերում, դրսերում որոնք ոչ սիրային են այլ կենդանական: Գոյություն ունի սեր, հարգանք ու լավ հարաբերություն թե տղու տղու թե տղու աղջկա մեջ և դա գալիս է մարդուց ու պետք չի դատել մարդկանց նույն չափով: Մարդկանց չանաչել է պետք ու նոր դատել:

0
Մամիկոն
August 07, 2011
46.70.47.71
Votes: +1
...

Ուղղակի պետք է հիշենք, որ մեզանից յուրաքանրյուրը ինչ-որ պահի կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ համարվի փոքրամասնություն: Օրինակ հայերը Ռուսաստանում ազգային փոքրամասնություն են և նրանց կողմից պարբերաբար բռնությունների են ենթարկվում կամ սպանվում, և այդ ամենը դրսևորվում է ազգայնամոլության, ատելության, անհանդուրժողականության ներքո: 1915թ հայերը սպանվեցին հայ և քրիստոնեա լինելու համար, ու դեռ շատ օրինակներ կարող եմ բերել, թե ինչի է տանում անհանդուրժողականությունը և խտրականությունը, իսկ այդ ամենը ցավոք տեղեկացված չլինելու պատճառ է: Նախ պետք է գիտակցել թե ինչ է սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, կարդալ գիտական բացատրություններ, հետո ենթադրություններ անել ու անիմաստ վախերի մեջ ապրել

Write comment
 
  smaller | bigger
 

busy