Հայկական ընդդիմությունը շարունակում է իր հաղթական արշավը` գրավելով Երևան քաղաքի տարբեր փողոցներն ու հրապարակները: Իշխանությունից բացի ամեն ինչն արդեն գրավված է, և օպոզիցիան դանդաղ, բայց հստակ քայլերով շարժվում է առաջ: Շտապելու ոչ մի տեղ չունենք: Շուտով Հայաստանում այլևս մարդ չի մնա` մի մասը կարտագաղթի, իսկ մյուսը` սովից կմահանա, սակայն միևնույն է մինչև վերջ ժողովրդին օգնելու դիրքորոշում բռնած ընդդիմությունը կշարունակի իր շարժումը` գոնե մահացածների հիշատակը հարգելով:
Այդ նույն ժամանակ մեր փառապանծ իշխանությունն ապացուցում է, որ մտադրություն չունի դադարեցնելու իր ազգակործան գործունեությունը` ամեն մեթոդ ձեռնարկելով, որպեսզի մարդիկ փրկություն փնտրեն այլ երկրներում: Գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները ճնշվում են, մի խոսքով, ստեղծված են բոլոր պայմանները ծաղկելու և բարգավաճելու համար: Միանգամից պարզ է դառնում, թե ինչու օպոզիցիան ոչ մի տեղ չի շտապում:







